ՊՆ ծառայողի տան նկուղում լսվել է պայթյունի ձայն. տանտերը կասկածում է , որ տեղի ունեցածը դիտավորություն է
Հունվարի 29-ին Ոստիկանության Գուգարքի բաժին է ահազանգել Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Սամվել Խ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 01։25-ի սահմաններում, իր տան նկուղում պայթյունի ձայն է լսել։ Իջնելով նկուղ՝ նա նկատել է, որ այնտեղ հրդեհ է բռնկվել, որը իրենց ուժերով մարել են։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը նշված հասցե են մեկնել Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվը խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։ Արդեն տեղում Սամվել Խ․ն ոստիկաններին հայտնել է, որ կրակի մարման ժամանակ ինքը բենզինի հոտ է առել ու ունի կասկածներ, որ այդ ամենը դիտավորյալ է արվել։ Փաստի առթիվ գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են փորձաքննություններ, ինչպես նաև պարզվում է վնասի չափը։
Սամվել Խ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը ՀՀ ՊՆ ծառայող է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տղամարդկանց դիեր
Փետրվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմանում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է...
«Նաիրիտ» գործարանում 41-ամյա տղամարդն աշխատանք կատարելիս 3-րդ հարկից ընկել է ու մահացել
Փետրվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության կենտրոնից Ոս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատվանի դպրոցի տնօրենը յուրացրել է պահակի, հավաքարարի ու վառարանները վառողի աշխատավարձերը. Բացահայտում
Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցում ապօրինությունների հետևանքով, ըստ նախնական տվյալների, հափշտակվել է 3 միլիոն 130...
Արարատի մարզում 66-ամյա վարորդը ВАЗ 2106-ով բախվել է ջրատարի բետոնե արգելապատնեշին. կան վիրավորներ
Հունվարի 30-ին Ժամը 20։00-ի սահմաններում Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 66-ամյա Սամվել Շ․-ն, իր վարած ВАЗ 2106 մա...