ԱՄԷ-ն օտարերկրացիներին կթույլատրի քաղաքացի դառնալ. սահմանել են քաղաքացիների մի քանի կատեգորիաներ
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները առաջին անգամ թույլ են տվել օտարերկրացիներին քաղաքացիություն ստանալ: Նրանք օրենքում փոփոխություններ են կատարել, որոնք սահմանում են քաղաքացիների մի քանի կատեգորիաներ: Այս մասին հայտնում է WAM գործակալությունը:
«Նոր հրամանագիրն ուղղված է տաղանդավոր մարդկանց ներգրավմանը, որոնք կնպաստեն մեր զարգացմանը»,-հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Շեյխ Մուհամեդ Իբն Ռաշիդ Ալ Մաքթումը:
Նախնական տվյալների համաձայն, ներդրումներ, գյուտարարներ, բժիշկներ, գիտնականներ և արվեստագետներ, ինչպես նաև նրանց ընտանիքները կկարողանան դիմել քաղաքացիություն ստանալու համար: Բայց յուրաքանչյուր կատեգորիա ունի իր սեփական կանոնները:
Օրինակ, ներդրողները պետք է ունենան անշարժ գույք ԱՄԷ-ում կամ արտոնագրեր, որոնք հաստատված են երկրի էկոնոմիկայի նախարարության կողմից: Բժիշկներն ու ինժեներները պետք է աշխատեն պետության համար անհրաժեշտ եզակի գիտական ոլորտներում և պետք է ունենան առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ: Իսկ գիտնականները պետք է ակտիվորեն ներգրավված լինեն հետազոտական գործունեության մեջ և ունենան հեղինակավոր մրցանակներ:
Դիմումները կքննարկվեն տեղական գործադիր իշխանության գրասենյակների և կառավարության կողմից:
Նախկինում երկիր այցելող տաղանդներն ապրում էին վիզաներով: ԱՄԷ-ն քաղաքացիների համար ունի սոցիալական ապահովության ամենահարուստ ծրագիրը: Պետությունը երաշխավորում է ոչ միայն աշխատանք, այլ նաև բնակարան ու հարմարավետ կյանք:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից հայրենիք վերադարձավ ևս 5 գերի
Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, գ...
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերիների
Բաքվից արդեն օդ է բարձրացել ու Հայաստան է ուղևորվում ինքնաթիռ՝ հինգ ռազմագերիներով։ Այդ մասին 24News-ին հայտնել է Արցախի...
Ավինյանի գրասենյակը ոչ հաստատում է, ոչ հերքում գերիների վերադարձի մասին լուրը
Լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ 20-ից ավելի գերի է վերադառնալու: Գերիների հնարավոր ժամանման վերա...
Փրկարարները հայտնաբերել են կորած 15-ամյա երեխայի դին
Հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրի...