Ժամը 15-ի դրությամբ ինչ իրավիճակ է ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դիլիջանի ոլորանները և Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները (ձյուն)։
Սյունիքի մարզի «Մեղրու սար» («Դբագ») կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Սյունիքի մարզում և Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։
Գեղարքունիքի մարզի և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում մառախուղ է։
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սիսիան-Գորիս ավտոճանապարհի` Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը փակ է երթևեկության համար։
Հարգելի' վարորդներ, խնդրում ենք զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթևեկելուց։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. Արցախի ԱԻՊԾ
Երեկ, հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի(Ֆիզու...
Արցախում ամսվա ընթացքում մեկ շաբաթ կամ 10 օր պետական պաշտոնյաները պետք է սահման պահեն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհուրդը քննարկում է պետական պաշտոնյաներին եւս սահմանային ծառայության մ...
Այս տարվա 1-ին կիսամյակում երկրում աղքատության ցուցանիշը կհասնի մոտ 30 տոկոսի. հնարավոր է՝ թոշակների, աշխատավարձերի, նպաստների ուշացումներ լինեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է «Մասնագետների համոզմամբ, ճգնաժամային իրավիճակը, որն ուղղակիորեն պայմանավորված էր կորոնավիրուսով,...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 173 նոր դեպք
Երեկ կատարվել է 1767 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 173 նոր դեպք: Այս մասին հայտ...