Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. Արցախի ԱԻՊԾ
Երեկ, հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի(Ֆիզուլի), Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում:
Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
Աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը: Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով:
2021 թվականի նախորդ օրերի համեմատ, երեկ ամենաշատ աճյուններն են հայտնաբերվել:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները:
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն:
Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Նմանատիպ հոդվածներ
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում. 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանք...
Հունվարի 25-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աննա Հակոբյանը Լենա Նազարյանի հետ այցելել է պատերազմում անմահացած Խաչատուր Աղաջանյանի ընտանիքին
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած Խաչատուր Աղաջանյանի ընտանիքին՝ Արարատի մարզի Հովտաշատ...
Մոսկվայի 3 օդանավակայաններում առավոտյան 19 չվերթ է հետաձգվել, 4-ը չեղարկվել է
ՌԻԱ Նովոստի գործակալությունը հայտնում է, որ, Յանդեքսի՝ չվացուցակների մասին տվյալների համաձայն, Մոսկվայի 3 օդանավակայաննե...