«Ձեր պատասխանը դիտարկում եմ որպես լրագրողական մանիպուլյացիայի շատ կոնկրետ օրինակ». Փաշինյանին հարց տված լրագրողն արձագանքել է նրան
Լրագրող Լիա Սարգսյանը արձագանքել է Փաշինյանի այսօրվա լավին՝ արձանագրելով, որ նա այդպես էլ չասաց, որ Շուշին հայկական է:
«Պարոն Փաշինյան, հստակ հարց էի տվել՝ ըստ Ձեզ Շուշին՝
ա. հայկական է
բ. ադրբեջնական է:
Ձեր պատասխանը դիտարկում եմ որպես լրագրողական մանիպուլյացիայի շատ կոնկրետ օրինակ: ՀՀ վարչապետից ակնկալում էի լսել, որ հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին հայկական է՝ իր ցանկացած կարգավիճակով:
Եվ ուրեմն, եկեք արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանն իր այս ելույթով փաստեց, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի առաջարկը ընդունելու դեպքում Շուշին մնալու էր Արցախի կազմում: Այսինքն՝ քաղաքի ադմինիստրացիան, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, եւ մյուս իրավապահ մարմինները լինելու էին հայկական: Ինքներդ ձեզ հարց տվեք՝ արդյո՞ք այս պայմաններում ադրբեջանցի փախստականները կվերադառնային Շուշի»:
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը պնդել է, որ իր տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն օրերս հարցաքննվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ իր դ...
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով պատասխանել է լրագրողի Շուշիի մասին հարցին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով կրկին անդրադարձավ Շուշիին և իր՝ դրա մասին արված հայտարարություններին։ Փ...
Հայաստանի ղեկավարներից ով ինչքանով է ավելացրել պետական պարտքը. տնտեսագետ Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն այս անգամ վերլուծել է, թե Հ...
5 հայ գերիներին փոխանակել են Անար Գիասի Մամեդովի հետ, որը պատիժը կրում էր Վարդաշեն ՔԿ-ում
Ադրբեջանին հանձնված քաղաքացին իր պատիժն էր կրում Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, նա դատապարտվել է սահմանն ապօ...