«Ալյանսը» ընտրություններին գնալու է իր սեփական վարչապետի թեկնածուով. Տիգրան Ուրիխանյան
Ալյանսը» ընտրություններին գնալու է իր սեփական վարչապետի թեկնածուով։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, «Ալյանս» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Եթե ժողովուրդը որոշեց, որ պետք է ընտրություններ լինեն, ապա «Ալյանսը» մասնակցելու է ընտրություններին սեփական թիմով և համախոհներով: Եվ քանի որ դա միակ համապետական ընտրությունն է, «Ալյանսը» գնալու է իր սեփական ցուցակով և իր սեփական վարչապետի թեկնածուով: Կարճ ժամանակում կտրուկ քայլեր չանելու դեպքում ողբերգությունն անդառնալիորեն դաջվելու է պատմության դասագրքերում»,- նշեց նա:
Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ ապագայում կուսակցությունը հանրահավաք կհրավիրի, որի ժամանակ ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչպես անել իշխանափոխությունը՝ փողոց դուրս գալու, թե ընտրությունների միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը պնդել է, որ իր տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն օրերս հարցաքննվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ իր դ...
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով պատասխանել է լրագրողի Շուշիի մասին հարցին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով կրկին անդրադարձավ Շուշիին և իր՝ դրա մասին արված հայտարարություններին։ Փ...
Հայաստանի ղեկավարներից ով ինչքանով է ավելացրել պետական պարտքը. տնտեսագետ Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն այս անգամ վերլուծել է, թե Հ...
5 հայ գերիներին փոխանակել են Անար Գիասի Մամեդովի հետ, որը պատիժը կրում էր Վարդաշեն ՔԿ-ում
Ադրբեջանին հանձնված քաղաքացին իր պատիժն էր կրում Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, նա դատապարտվել է սահմանն ապօ...