Զարիֆը Երևանից գնաց Թուրքիա
Տարածաշրջանային այցի շրջանակում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Թուրքիայի Ստամբուլ քաղաք: Այդ մասին հայտնում է Pars Today-ը: Օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Զարիֆն ասել է. «Թուրքիայի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են: Երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ Թուրքիայի հետ խորհրդակցությունը և համաձայնությունը կենսական է»:
Ընդգծելով Կովկասի տարածաշրջանում երկրների համագործակցության միջոցով խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ Զարիֆը հավելել է. «Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան կատարած իմ այցերի ընթացքում այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ մանրամասնորեն քննարկել եմ այս հարցը: Թուրքիայում մեր եղբայրների հետ հանդիպման ժամանակ նույնպես այս հարցը քննարկվելու է: Մենք քննարկելու ենք հատկապես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո տարանցման և տրանսպորտային ոլորտներում համագործակցության հաստատման համար ենթահող ստեղծելու հարցը»:
Անդրադառնալով վեցակողմ համագործակցության մեխանիզմին՝ Զարիֆը նշել է. «Այս հարցը բարձրացվել է ավելի վաղ, Էրդողանի կողմից: Տարածաշրջանի երկրների պաշտոնյաների հետ ես քննարկել եմ այս հարցը և Թուրքիայի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ կներկայացնեմ արդյունքները»: Տարածաշրջանայկին այցի շրջանակներում, Իրանի ԱԳ նախարարը երկուշաբթի ժամանել էր Բաքու, այնուհետև՝ Մոսկվա, Երևան և Թբիլիսի:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...