Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցչին

Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող  ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին: 
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է շտաբային բանակցությունների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփված արդյունքների և հետագա համատեղ ծրագրերի մասին: 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ փոխգործակցության և, ըստ նախանշված ուղղությունների, քննարկումների շարունակման, ինչպես նաև ծրագրված առաջիկա աշխատանքների իրականացման վերաբերյալ: