ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ նկարահանումներ Գելենջիկի դղյակից

Mash պարբերականի լրագրողներն այցելել են Գելենջիկում գտնվող դղյակը, որի մասին իր պատրաստած ֆիլմում խոսում էր Ալեքսեյ Նավալնին: Լրագրողների տեսանյութն արդեն հրապարակվել է Յութուբում:

Դղյակի շինարարներից մեկը համաձայնվել է լրագրողների համար էքսկուրսիա կազմակերպել շինության ներսում՝ պայմանով, որ դա տևելու է ոչ ավել, քան՝ մեկ ժամը:

Դղյակի շինարարությունը նախատեսվում է ավարտել 5-6 տարի հետո:

Լրագրողները չեն կարողացել ճշտել ոչ շինության նշանակությունը, ոչ էլ սեփականատերերի անունները: