ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում ավարտվել է ռուս խաղաղապահների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Ռազմական բժիշկներն ավարտել են Արցախում ռուս խաղաղապահների կորոնավիրուսի դեմ Спутник V պատվաստանյութի առաջին փուլը։
Պատվաստվել է ավելի քան 1,9 հազար զինծառայող:
Պատվաստումն իրականացվել է կամավոր հիմունքներով ինչպես տեղակայված շարժական դաշտային հիվանդանոցում, այնպես էլ շարժական բժշկական խմբերի կողմից բոլոր դիտակետերում:
Երկրորդ փուլով պատվաստումը նախատեսվում է ավարտել մինչ փետրվարի 28-ը: