Ռուս զինվորականները վերահսկում են ամերիկյան Porter-ի Սև ծով մտնելը
Ռուսական Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները հետևում են ամերիկյան Porter էսկադրային ականակրի գործողություններին, որը մտել է Սև ծով: Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում։
«Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները ձեռնամուխ են եղել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Porter էսկադրային ականակրի գործողություններին, որը 2021 թվականի հունվարի 28-ին՝ ժամը 19: 00-ին, մտել է Սև ծովի ջրատարածք»,- ասել են գերատեսչությունում:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Սև ծովի ջրային տարածք էր մտել ԱՄՆ ռազմածովային ուժերի Porter ականակիրը: Այն վերահսկողության տակ էին առել ՌԴ Հարավային ռազմական շրջանի ուժերը:
Բացի այդ, Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի կործանիչներ էին օդ բարձրացել՝ որսալու ամերիկյան հետախույզ օդանավը: