Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ այսօր տեղի ունեցած պայթյունը կարող է ահաբեկչական գործողություն լինել
Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ այսօր տեղի ունեցած պայթյունը կարող է ահաբեկչական գործողություն լինել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաների հայտարարությունները։
Իսրայելցի պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով, Reuters գործակալությանը հայտնել է, որ «թեև զոհեր չեն եղել, Հնդկաստանը և Իսրայելում պայթյունը որակում են որպես ահաբեկչական գործողություն»:
Իր հերթին, Իսրայելի պետական Kan ռադիոն, հղում անելով Իսրայելի և Հնդկաստանի աղբյուրներին, տեղեկացրել է, որ միջադեպը մեկնաբանվում է որպես «անվտանգության ոլորտում միջադեպ, որն ուղղված է Իսրայելի դեսպանատանը»: Նշվում է, որ ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատներում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։
Ավելի վաղ NDTV հեռուստաալիքը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրները, հայտնել էր, որ այսօր Նյու Դելիի կենտրոնում՝ Իսրայելի դեսպանատան մոտ, պայթյուն է տեղի ունեցել: Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի պատճառ կարող էր դառնալ ոչ մեծ հզորության ինքնաշեն պայթուցիկ սարքը:
Նշվում է նաև, որ պայթյունը տեղի է ունեցել Վիջայա-Չոուկ հրապարակից երկու կիլոմետր հեռավորության վրա, որտեղ երկրի նախագահ Ռամ Նաթ Քովինդը, վարչապետ Նարենդրա Մոդին և կառավարության այլ բարձրաստիճան անդամներ հավաքվել էին Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ տոնակատարությունների ավարտին նվիրված տոնական արարողությանը:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժերից հետո Խորվաթիայում անդունդներ են հայտնվել
Խորվաթիայի կենտրոնական մասում ուժգին երկրաշարժից հետո ստորգետնյա ցնցումները չեն դադարում, դրանց արդյունքում ձևավորվում ե...
Լուկաշենկոն պատմել է, թե որտեղ է սովորելու իր կրտսեր որդին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ցանկանում, որ իր կրտսեր որդին՝ Նիկոլայ Լուկաշենկոն, ինչպես և...
Ֆրանսիան փակում է սահմանները ԵՄ-ի սահմաններից դուրս ժամանող բոլոր քաղաքացիների համար
Ֆրանսիայի իշխանությունները կորոնավիրուսի շարունակվող տարածման պատճառով արգելել են մուտքն ու ելքը բոլոր նրանց համար, ովքե...
Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել իր երկիրը «տանկով, ՀՄՄ-ով և ավտոմատը ձեռքին»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել իր երկիրը, ինչ գնով էլ լինի, և եթե պետք լին...