Արցախի հիմնահարցը լուծված չէ. Արա Այվազյան
Որեւէ կոնկրետ նախագիծ հստակեցման առարկա չէ: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման թեմային:
Նա ընդգծեց, որ Թուրքիայի հետ որեւէ բանակցություն չի վարվում ճանապարհների ապաշրջափակման, մասնավորապես, Կարս Գյումրի ճանապարհը բացելու շուրջ:
Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին, նախարարն ասաց. «Արցախի հիմնահարցը լուծված չէ, կա հիմնական, առանցքային հարցը՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը, որի մասին խոսել են նաեւ համանախագահ երկրները ԱԳ նախարարների մակարդակով»:
Դիտարկմանը, որ եռանախագահողները որեւէ հստակեցում չեն մտցնում Արցախի կարգավիճակի որոշման ժամկետների հետ կապված, Արա Այվազյանն ասաց. «Վստահ եմ, որ հետեւել եք համանախագահների, ինչպես նաեւ այդ երկրների ԱԳ նախարարների հայտարարություններին, որոնք նշում են, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն եւ առանցքային հարցը մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը: Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, մոտ ժամանակներս մենք իրենց հետ կկապվենք, եւ ակնկալում ենք իրենց առաջիկա այցը տարածաշրջան: Ժամկետների մասին հավելյալ կտեղեկացնենք»:
Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը հայտարարում է, թե Ղարաբաղի հարցը փակված է, ԱԳ նախարարն ասաց. «Երեկ ես հատուկ ընդգեցի, որ եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայունության, խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ եւ պարտվողներ: Բոլորի կողմից կա ըմբռնում, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Մտածում էի՝ չափազանցնում է, ասաց՝ կապրենք, կտեսնենք, փաստորեն, գեներալը ճիշտ էր. Գրիգորյանի փաստաբանը չակերտներ է բացում
Մանվել Գրիգորյանի անունը կրկին շահարկում են՝ ժողովրդի ուշադրությունն իրական պրոբլեմներից շեղելու համար։ Գեներալը չի կարո...