Ում հորդորով է Արտակ Թովմասյանը մուտք գործում քաղաքականություն. «Ժողովուրդ»
«Չնայած Հայաստանում կուսակցությունների պակաս չկա, այնուամենայնիվ, դեռ հայտնվում են մարդիկ՝ հատկապես ֆինանսական ռեսուրսներին տիրապետող, որոնք ջանում են մասնակից դառնալ հայրենի ներքաղաքական գործընթացներին:
2020 թվականի դեկտեմբերի 7-ին Երեւանի «Դվին» հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը հայտնեց Հայաստանում նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին:
Մարդ, որը իր կյանքի մեծ մասն ապրել է Ղրիմում, որոշել է, որ Հայաստանում ընդդիմադիր ուժ կդառնա, քանի որ իրեն դուր չի գալիս ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը: Նշենք, որ նա եղել է Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոսը, Ուկրաինայի տրանսպորտի նախարարի խորհրդականը:
«Ժողովուրդ» օրաթերթին հետաքրքրում է, թե ովքեր են Թովմասյանին խորհուրդ տվել մտնել ՀՀ քաղաքական դաշտ. Ռուսաստանի Դաշնության հայտնի շրջանակնե՞րը, թե՞ ՀՀ ԱԱԾ-ում աշխատող նրա որդին: Մենք փորձեցինք այս հարցերի պատասխանները ստանալ հենց Արտակ Թովմասյանից: Օրվա ընթացքում զանգահարեցինք, բայց նորընծա քաղաքական գործիչը չպատասխանեց, հետո մեզ հետ կապվեց նրա մամուլի հարցերով պատասխանատուն, խոստացավ օրվա ընթացքում պատասխանել մեր մի քանի հարցերին, իսկ արդեն աշխատանքային օրվա ավարտին պարզ դարձավ, որ նորելուկ կուսակցապետը որոշել է մամուլի ասուլիսով հանդես գալ:
Փաստորեն, եթե հարցերը չուղարկեինք, ոչ էլ մամուլի ասուլիս կհրավիրվեր: Ամեն դեպքում, ընդգծենք, որ Արտակ Թովմասյանը մեծ կապեր ունի ՀՀ նախկին իշխանությունների հետ:
2015 թվականի ապրիլին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան Համագործակցության ամրապնդման համար մեդալով է պարգեւատրել, իսկ 2016 թվականի սեպտեմբերին Արտակ Թովմասյանի 50-ամյակին ներկա է եղել նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը»: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ թիրախավորվել են Ջալալ Հարությունյանի գրասենյակն ու ավտոմեքենան, բազմաթիվ...
Որոշումը Գագիկ Ծառուկյանն է կայացրել
«Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, և չնայած պատվիրակները հնարավորություն ունեին նաև առցանց տարբերակով մասնակցել...
Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ. «Հրապարակ»
«Այս օրերին հաճախ է խոսվում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ Փաշինյանի լարված հարաբերությունների մասին, որ նրանք չեն...
Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է ՌԴ–ի պրոտեկտորատի. Քոչարյան
«Գիտե՞ք ինչ կարգավիճակ է ստանում երկիրը որը չի կարողանում պաշտպանվել: Մենք չենք կորցրել Սյունիքը մեկ պատճառով՝ ռուսական...