«Թող փորձի». Ալեն Սիմոնյանը՝ Վազգեն Մանուկյանի՝ ապստամբություն անելու հայտարարության մասին
Պատերազմի ընթացքում, երբ բոլորիդ կողմից հաճախակի մեջբերվող եւ նոյեմբերի 9–ից 10–ի հայտարարության մասին մեր երկրի համար բացասական խոսելուց առաջ եղել են գործընթացներ, որոնք ուղղված են եղել ոչ թե՛ դեպի Հորադիզ, դեպի այն տարածքներ, որտեղ ճակատամարտեր էին տեղի ունենում, ոչ թե դեպի Բաքու, այլ դեպի Երեւանի կառավարական շենք, դեպի իշխանության զավթում։ Այս մասին այսօր՝ հունվարի 27–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Պատերազմի ընթացքում, երբ բոլորիդ կողմից հաճախակի մեջբերվող եւ նոյեմբերի 9–ից 10–ը հայտարարության մասին բացասական խոսելուց առաջ եղել են գործընթացներ, որոնք ուղղված են եղել ոչ թե՛ դեպի Հորադիզ, դեպի այն տարածքներ, որտեղ ճակատամարտեր էին տեղի ունենում, ոչ թե դեպի Բաքու, այլ դեպի Երեւանի կառավարական շենք, դեպի իշխանության զավթում եւ բնական է, որ կարելի է ենթադրել, որ այդ պրոցեսը շատ քաղաքական թեւերի է ձեռք տվել եւ քաղաքական տարրերը՝ նախկին իշխանություններից սպասել են, որ այս իրավիճակից հետո իրենց ձեռքերը տաքացնեն այն ամենի վրա, ինչը կստացվի»,– ասաց նա»։
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, եթե վարչապետի հրաժարականին չհասնեն Սահմանադրական ճանապարհով, ապա կդիմեն ապստամբության, Ալեն Սիմոնյանը միայն ասաց. «Թող փորձի»։
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Մտածում էի՝ չափազանցնում է, ասաց՝ կապրենք, կտեսնենք, փաստորեն, գեներալը ճիշտ էր. Գրիգորյանի փաստաբանը չակերտներ է բացում
Մանվել Գրիգորյանի անունը կրկին շահարկում են՝ ժողովրդի ուշադրությունն իրական պրոբլեմներից շեղելու համար։ Գեներալը չի կարո...