Սենոր Հասրաթյանը՝ պատերազմում Ռոբերտ Քոչարյանի անսպասելի լուծումների մասին
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Արցախյան առաջին պատերազմի ամենածանր ժամանակահատվածում, երբ Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց նորաստեղծ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը և բոլորի համար բավականին անսպասելի լուծումներով հաղթական հանգրվանի հասցրեց գրեթե կործանման եզրին հայտնված մեր Երկիրը, պատերազմական համարյա երկու տարիների ընթացքում նա ոչ միայն ձեռնպահ մնաց չպահանջված հարցազրույցներով ու անտեղի հայտարարություններով հանդես գալ զանգվածային լրատվամիջոցներով, այլև անգամ գերադասեց հնարավորինս չհրապարակայնացնել տարբեր մակարդակներում տեղի ունեցող իր պաշտոնական հանդիպումները: Ժողովուրդը հեռուստաէկրաններին ու թերթերի էջերում չտեսնելով իր առաջնորդին, ականատեսն էր լինում օր-օրի կերտվող հաղթանակներին ու կայացող պետության ընթացքին...
Տրամագծորեն հակառակ տեղեկատվական մարտավարություն ընտրվեց 2020թ. սեպտեմբերին սկսված և 44 օր տևած պատերազմի ընթացքում: Գրեթե ամենօրյա հաճախականությամբ ժողովուրդը կարող էր հեռուստատեսությամբ կամ սոցիալական ցանցերով տեսնել ու լսել հաղթանակներ խոստացող հայկական երկու պետությունների բարձրագույն ղեկավարների հարցազրույցներն ու հայտարարությունները և զուգահեռաբար հուսաթափվել ռազմաճակատից ստացվող պարտությունների մասին տեղեկություններով..
Թվում է, թե կառավարման տեսանկյունից սա մանուք է, բայց կյանքը ցույց է տալիս, որ իրական հաջողությունները կերտվում են ոչ թե տարատեսակ ականջահաճո խոստումներով ժողովրդին կերակրելով, այլ կոնկրետ գործողություններով...»:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Մտածում էի՝ չափազանցնում է, ասաց՝ կապրենք, կտեսնենք, փաստորեն, գեներալը ճիշտ էր. Գրիգորյանի փաստաբանը չակերտներ է բացում
Մանվել Գրիգորյանի անունը կրկին շահարկում են՝ ժողովրդի ուշադրությունն իրական պրոբլեմներից շեղելու համար։ Գեներալը չի կարո...