Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների կարգավորումը կհամապատասխաներ երկու երկրների շահերին: Կողմերը քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի, մասնավորապես կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարին առնչվող հարցեր:
Ռուսաստանի նախագահը Բայդենին շնորհավորել է ԱՄՆ նախագահի պաշտոնում աշխատանքն սկսելու կապակցությամբ:
«Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ջոզեֆ Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնում աշխատանքն սկսելու կապակցությամբ։ Նշել է, որ Ռուսաստանի և ԱՄ -ի միջև հարաբերությունների կարգավորումը կհամապատասխաներ երկու երկրների շահերին, և հաշվի առնելով աշխարհում անվտանգության և կայունության պահպանման համար նրանց հատուկ պատասխանատվությունը՝ ողջ միջազգային հանրության»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուս դիվանագետին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Ռուս դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ադրբեջանցիների և Ղարաբաղի մասին Միլոնովի արտահայտությունների պատճառով: Ինչպես փ...
Ստամբուլում ձերբակալել են ռուսաստանցիների վրա հարձակում գործած տղամարդուն
Ստամբուլի դատարանը կալանավորել է հունվարի 24-ին երեք ռուսաստանցիների վրա հարձակում գործած տղամարդուն: Այս մասին ՌԻԱ Նովո...
Սենատը հաստատեց Բլինքենին պետքարտուղարի պաշտոնում
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Էնթոնի Բլինկենի թեկնածությունը երկրի պետքարտուղարի պաշտոնում։ Այս մասին ասվում է ամերիկյա...
Երկրաշարժերի շարքը ցնցել է Իսպանիան
Իսպանական Գրանադա քաղաքի շրջանում երկրաշարժերի շարք է գրանցվել, դրանցից 3-ը եղել են 4 և ավելի մագնիտուդով։ Այս մասին հայ...