Երկրաշարժերի շարքը ցնցել է Իսպանիան
Իսպանական Գրանադա քաղաքի շրջանում երկրաշարժերի շարք է գրանցվել, դրանցից 3-ը եղել են 4 և ավելի մագնիտուդով։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովստի»-ն՝ հղում անելով Երկրաբանական ազգային ինստիտուտին։ Զգալի վնասի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ամենաուժեղ ցնցումները զգացվել են երեկ ուշ երեկոյան՝ Կուլյար-Վեգա(4,2 մագնիտուդ) և Սանտա-Ֆե (4 և 4,3) շրջաններում։
Եվս մի քանի ցնցումներ գրանցվել են գիշերը։ Իշխանությունները կոչ են արել բնակիչներին հանգստություն պահպանել։
Վերջին շրջանում Անդալուսիայում սեյսմիկ ակտիվությունն ուժեղացել է․ դեկտեմբերից այնտեղ գրանցվել է ավելի քան 150 երկրաշարժ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս դիվանագետին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Ռուս դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ադրբեջանցիների և Ղարաբաղի մասին Միլոնովի արտահայտությունների պատճառով: Ինչպես փ...
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, այս մասին հայտնում է Կրեմլի...
Ստամբուլում ձերբակալել են ռուսաստանցիների վրա հարձակում գործած տղամարդուն
Ստամբուլի դատարանը կալանավորել է հունվարի 24-ին երեք ռուսաստանցիների վրա հարձակում գործած տղամարդուն: Այս մասին ՌԻԱ Նովո...
Սենատը հաստատեց Բլինքենին պետքարտուղարի պաշտոնում
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Էնթոնի Բլինկենի թեկնածությունը երկրի պետքարտուղարի պաշտոնում։ Այս մասին ասվում է ամերիկյա...