Հետպատերազմյան շրջանում ՔՊ-ն վերաբացում իր գրասենյակները. Փաշինյանը մեկ ամիս ժամկետ է սահմանել. «Հրապարակ»
«2019 թվականին «Քաղպայմանագիր» կուսակցությունը փակեց իր տարածքային կազմակերպությունները՝ թողնելով մեկը։ ՔՊ կարկառուն անդամ Վահագն Հովակիմյանը մեր թերթի հետ զրույցում չէր թաքցրել, որ «ծախսերն» են պատճառը, իշխող ուժն ընտրություններից հետո նպատակահարմար էր գտել հրաժարվել ավելորդ ծախսերից։
Սակայն այժմ այդ գրասենյակները վերաբացելու ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ ընտրություններին ընդառաջ։ Նիկոլ Փաշինյանը ժամկետ է սահմանել՝ մինչեւ մեկ ամսից բոլոր կառույցները պետք է վերաբացվեն, եւ սկսվեն կուսակցական ակտիվ շփումները։
Հետաքրքիր է՝ հետպատերազմյան սուղ ժամանակներում ինչու եւ ինչով է իշխանությունը վերաբացում գրասենյակները։ Դա տարածքների վարձ, աշխատողների աշխատավարձ եւ այլ ծախսեր է ենթադրում, եւ ի՞նչ իմաստ ունի այդքան գրասենյակ բացելը, եթե ճիշտ են հավաստիացումները, որ շարունակում են վայելել ժողովրդի աջակցությունը»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ թիրախավորվել են Ջալալ Հարությունյանի գրասենյակն ու ավտոմեքենան, բազմաթիվ...
Որոշումը Գագիկ Ծառուկյանն է կայացրել
«Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, և չնայած պատվիրակները հնարավորություն ունեին նաև առցանց տարբերակով մասնակցել...
Պետք է գցենք գազանանոցի էշերի վանդակը. Մարությանը՝ իր հրաժարականից խոսողների մասին
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Այսօր քաղաքապետ Մարությանը արձակո...
Ինչպե՛ս Նիկոլը հիշեց իր գողացած օծանելիքի, բայց «մոռացավ» դիվանագիտական անձնագրի մասին. Գագիկ Համբարյան
«Գրեթե մեկ օր պահանջվեց դավաճան Նիկոլից, որ մի սուտ հորինի ու հանրությանը բացատրի, թե ինչպես է իր դիվանագիտական անձնագիր...