ՌԴ-ն կարևոր ազդեցություն ունի թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու գործում. Տիգրան Աբրահամյան
Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող ներքաղաքական (Նավալնի և այլն) իրադարձությունները մեզ համար առաջին հերթին դիտարկելի են տարածաշրջանում ՌԴ դերի, ազդեցության և մեր ընդհանուր անվտանգային համակարգում ունեցած շարժերով, ֆեյսբուքում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Բացի նրանից, որ Հայաստանը ՌԴ-ի հետ ընդհանուր շահերի ներդաշնակեցման և հետպատերազմյան փուլում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բերելու խնդիր ունի, ՌԴ-ն մեր տարածաշրջանում նոր դերակատարություն է ստանձնել, որի դրսևորումներից է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը։
ՌԴ-ն կարևոր ազդեցություն ունի թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում և բնական է, որ ցանկացած գործընթաց, որը կարող է ռիսկի տակ դնել, վնասել ՌԴ-ի դերակատարությունը նվազագույնը խորհելու տեղիք է տալիս», - գրել է Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Այս պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երի ղեկավարումն իրականացվել է սարսափելի, պատերազմի բոլոր կանոններին հակառակ. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փաստինֆո»
Ադրբեջանը չէր կարող միայնակ հաղթել պաշտպանության բանակին, այդ իսկ պատճառով էլ ներգրավել է Թուրքիային և իսլամիստների հետ...
Հանրապետության ողջ տարածքում զգացվել է 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Երևանում և մի քանի մարզերում 19։30- ի մոտ երկրաշարժ է զգացվել։ Auroranews -ի հետ զրույցում ԱԻՆ լրատվական բաժնից հայտնեցի...
Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկայի» սառնարանային կցորդներ, որոնցում պահվում են զինծառայողների աճյուններ
Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկա» ընկերության տարբերանշանով սառնարանային կցորդներ, որտեղ, ըստ քաղաքացիներից...
Թշնամին մեր միասնությունից է վախենում, եթե թերանանք, կկործանվենք. Կոմանդոսի ուղերձը
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ հավաքի ժամանակ հնչեցվեց Արցախի հերոս, Շուշիի ազատագրման գործողության ղեկավար, գեն...