Կարենն այն հրամանատարներից է, որ ունի փայլուն մարտական հետագիծ. Ղարհրամանյանը շնորհավորել է Կարեն Ջալավյանին (Քյոխ)
Արցախի Հանրապետության (ԼՂՀ) նախկին ոստիկանապետ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը շնորհավորական ուղերձ է հղել «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանին (Քյոխ)։
«Հայ ազգի պատմությունը ցույց է տալիս, որ լինելիության համար ստիպված ենք եղել գտնվել անընդհատ պայքարի մեջ։
Այդ դարավոր պայքարի ընթացքում բացահայտել ենք հայ ժողովրդի այնպիսի զավակների, ովքեր օժտված լինելով բացառիկ ռազմական տաղանդով՝ ծնկի են բերել հակառակորդին...
Այսօր այդպիսի մի հայորդու՝ Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն Ջալավյանի ծննդյան տարեդարձն է։ Կարենն այն հրամանատարներից է, որ ունի փայլուն մարտական հետագիծ։
Կարենը, բացի հրամանատարական տաղանդից, ունի նաև հոգատար, շիտակ և ազնիվ մնալու ձիրք, ինչի ամենօրյա ականատեսն է նրա հետ առնչվող անձնակազմը։
Շնորհավոր տարեդարձդ, Կարե՛ն։ Վստահ եմ, որ ռազմական գործչի քո բնածին տաղանդն է նաև, որ թշնամուն զսպում է դիմելու իր համար աղետալի վերջաբանի հանգեցնող արկածախնդրության։ Քեզ մաղթում եմ քաջառողջություն, իսկ Հայոց աշխարհին՝ շարունակական խաղաղություն»։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Փառք Աստծո, Ջալալ Հարությունյանը բավականին լավ տեսք ուներ, միայն ձեռքերն էին վիրակապված. Վահրամ Պողոսյան
«Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի հետ կապված, կարծում եմ՝ բոլոր խնդիրներն անցյալում են»,- այսօր 168.am-ի հետ զ...