Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր բողոքի ավտոերթ են իրականացրել. մի շարք վարորդների նկատմամբ արձանագրություն է կազմվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր բողոքի ավտոերթ են իրականացնում Երևանում։ Ավտոմեքենաների ապակիներին փակցված է «Նիկոլ Դավաճան», «Նիկոլ, հեռացիր» գրառումները, իսկ մեքենաներից դուրս հայոց եռագույնն է։
Մի շարք փողոցներով պտտվելուց հետո երթի մասնակիցները Ամիրյանով փորձեցին մտնել Հանրապետության հրապարակ։ Սակայն այստեղ ոստիկանությունը արգելեց նրանց հրապարակում մեքենաներով պտույտ գործել։
Ավտոարշավի մասնակիցները փորձեցին ոստիկաններից ճշտել` ինչու են իրենց արգելում մտնել հրապարակ և ինչու խոչընդոտում երթի իրականացմանը։
«Արձանագրենք, որ ոստիկանությունն առանց հիմքի սահմանափակում է մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Հիմք կա,–պատասխանեց Երևանի փոխոստիկանապետը` նշելով, որ խաթարում են այլոց իրավունքները։ Բանակցություններից հետո ոստիկանությունը բացեց ճանապարհը, և երթի մասնակիցները պտտվեցին Հանրապետության հրապարակով։
Մի շարք վարորդների նկատմամբ արձանագրություն կազմվեց` ազդանշան միացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. Արցախի ԱԻՊԾ
Երեկ, հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի(Ֆիզու...
Ադրբեջանը 30 հայ զինծառայողի դի է հանձնել. անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյան
Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն...
Ավտոերթին մասնակցելու համար բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը
Դավաճան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր տեղի ունեցած «Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար ապօրինա...
Գելենջիկի «պալատի» սեփականատերը գտնվել է
Բիզնեսմեն Արկադի Ռոտենբերգը Mash Telegram-ալիքի հետ զրույցում ասել է, որ Գելենջիկում գտնվող «պալատն» իրեն է պատկանում։&n...