Հասարակություն

Նախորդ տարի որեւէ վարորդ չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից

Նախորդ տարի որեւէ վարորդ չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից
«2020 թվականի ընթացքում տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող 673 416 անձի նկատմամբ տուգանային միավոր պարունակող որոշում չի կայացվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության…

«2020 թվականի ընթացքում տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող 673 416 անձի նկատմամբ տուգանային միավոր պարունակող որոշում չի կայացվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից՝ «Փաստ» թերթի հարցմանն ի պատասխան: Միեւնույն ժամանակ ոստիկանությունից հայտնում են, որ նշված թիվը կարող է փոփոխվել, քանի որ 2020 թվականին կատարված իրավախախտումների վերաբերյալ գործերով դեռեւս առկա են չծանուցված, ուժի մեջ չմտած եւ անբողոքարկելի չդարձած որոշումներ: 

 

«Փաստ» օրաթերթը գրում է.
Այդուամենայնիվ, փաստ է, որ ավելի քան 670 հազար վարորդ 2020 թվականի ընթացքում փաստացի չի կատարել ՃԵԿ այնպիսի խախտում, որը ենթադրում է տուգանային միավորի հանում, կամ առնվազն չի կատարել խախտում արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի դիտարկման գոտիներում: Միեւնույն ժամանակ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ տուգանային միավորների կիրառմամբ դեռեւս որեւէ վարորդ չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, սակայն 9 տուգանային միավորի շեմը հատելու հիմքով 2175 անձի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է 6 ամիս ժամկետով»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 



 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250