Դրամի արժեզրկման զսպումը նպատակ ունի
«Դրամի փոխարժեքը շարունակում է մնալ քաղաքացիներին ու տնտեսվարողներին մտահոգող երևույթների շարքում: Փաստացի անցած երկու ամսում դրամն արժեզրկվել է շուրջ 8 տոկոսով: Սակայն ուշագրավ է, որ նկատելի էին տատանումներ, երբ դրամի փոխարժեքը գահավիժում էր, ապա կանգնում, հետո նորից արժեզրկումը շարունակվում էր: Ըստ փորձագետների, այդ «կանգառները» պայմանավորված են արժեզրկումը ամեն գնով կանխելու իշխանությունների ջանքերով:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Իսկ դրա համար, ըստ մեր աղբյուրների, կա հիմնական պատճառ: Բանն այն է, որ, ըստ տեղեկությունների, առաջիկայում սպասվում է եվրոբոնդերի հերթական թողարկումը մոտ կես միլիարդ դոլարի չափով, և արտաքին ներդրողներին չվախեցնելու նպատակով իշխանություններն ամեն ինչ անում են, որ մինչ եվրոբոնդերի թողարկումը տպավորություն ստեղծվի, թե Հայաստանում մակրոտնտեսական միջավայրը կայուն է, այդ թվում՝ դրամի փոխարժեքը:
Դրա համար իշխանությունները Հայաստանի միջազգային պահուստներից այս ընթացքում անընդհատ դոլար են շուկա նետում: Ըստ տեղեկությունների, խոսքը շուրջ 150 միլիոն դոլարի մասին է: Ինչ վերաբերում է եվրոբոնդերին, ապա դրանց նպատակը բյուջեում առաջացած հսկայական ճեղքվածքը լցնելն է՝ փաստացի Հայաստանի արտաքին պարտքը հերթական անգամ ավելացնելու հաշվին:
Ի դեպ, մասնագետների համոզմամբ, եվրոբոնդերի վաճառքից հետո, միևնույն է, դրամի արժեզրկումը կարագանա, քանզի նախ՝ պահելու ռեսուրս չկա, ապա և՝ արդեն շահագրգռվածություն չի լինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանին հանձնված տարածքներում՝ հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումներն են
Դեռեւս Արցախյան առաջին պատերազմի տարիներից հայության ջանքերը նպատակուղղված են եղել հայրենի Արցախը շենացնելուն: 1992թ.-ին...
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են դրամի անկումը դանդաղեցնելու համար
Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր շուրջ 170 միլիոն դոլար: Ավելի ուշ հայտնի դարձավ նաև,...
Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 50 521 տեղահանված
Նախօրեին 131 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ռուս խ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 198, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում հունվարի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 198 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...