Բայդենը, Հարիսը, ինչպես նաև Օբամաներն ու Քլինթոնները ժամանել են Կապիտոլիում
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ժամանել է Կապիտոլիումի շենք, որտեղ ավելի ուշ կայանալու է նրա և նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալության արարողությունը:
Ինչպես հայտնում է CNN-ը, երդմնակալության արարողությունը նախատեսված է տեղի ժամանակով կեսօրին (երևանյան՝ 21:00): Քամալա Հարիսը ևս ժամանել է:
ԱՄՆ Կոնգրեսի շենքում են գտնվում նաև նախկին նախագահներ Բարաք Օբաման և Բիլ Քլինթոնը: Նրանց ուղեկցում են Միշել Օբաման և Հիլարի Քլինթոնը:
Թրամփի վարչակազմի փոխնախագահ Մայք Փենսը նույնպես ժամանել է Կապիտոլիում՝ ներկա գտնվելու հանդիսավոր արարողությանը:
Հիշեցնենք, որ Դոնալթ Թրամփն արդեն հեռացել է Վաշինգտոնից՝ մեկնելով Ֆլորիդայի Մար ա Լագո կալվածք: Վերջինս հրաժեշտի կարճատև ելույթով հանդես է եկել «Էնդրյուս» ավիաբազայում:
Նմանատիպ հոդվածներ
NASA-ն զգուշացնում է Թուրքիայում երաշտի լուրջ վտանգի մասին
Ամերիկյան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, 2021թ․ հունվարի 11...
Վերադարձ Կլիմայի փարիզյան համաձայնագրին, Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության չեղարկում. Բայդենի առաջին որոշումները
Ջո Բայդենն ԱՄՆ նախագահի կարգավիճակում ստորագրել է առաջին որոշումները: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Սպիտակ տա...
Սպիտակ տունը հրապարակել է նախագահ Բայդենի առաջնահերթությունները
Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի առաջնահերթությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրանք հրապարա...
Պեսկովը պատասխանել է «Պուտինի պալատի» մասին հարցին
Կրեմլը չի ծանոթացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ պալատի մասին հրապարակմանը, «իրականում դա ճի...