ԱԺ–ն ընդունեց Հայաստան -Ղազախստան համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովն այսօր` հունվարի 20–ին, վավերացրեց «2006թ. նոյեմբերի 6-ի` Ղազախստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը։

«Համաձայնագիրը հարկային համագործակցության համար բարենպաստ պայմաններ է ստեղծելու», - խորհրդարանում ասաց ՀՀ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուրադյանը:

Պայմանագիրը կհեշտացնի պաշտոնական փաստաթղթերի ճանաչումը, ինչպես նաև կօգնի խուսափել կրկնակի հարկումից։ Դրանիցբացի Ղազախստանի լիազոր մարմինների կողմից տրված փաստաթղթերը կընդունվեն Հայաստանում և հակառակը՝ առանց նոտարական վավերացման։

Փաստաթուղթն արդեն վավերացվել է Ղազախստանում։ Հայաստանը նման փաստաթղթեր ունի 47 երկրների հետ։

 

Քաղաքականություն