Ռուս խաղաղապահներն Արցախում վնասազերծվել է ավելի քան 23,7 հազար պայթուցիկ առարկան. ՌԴ ՊՆ
Արցախի Մարտակերտ քաղաքի ծայրամասերի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ և ականաորոնողական ծառայության շներ, որոնք թույլ են տալիս պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ ապահովել զինծառայողների անվտանգությունը և եղանակային բոլոր պայմաններում պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում ականազերծվել է մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ, 783 շինություն, այդ թվում՝ 25 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 23,7 հազար պայթուցիկ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են, հաղորդում է գերատեսչությունը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 72 զինծառայողի անու...
Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՆ
Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
ՈւշադրությունՀունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին...
Վաճառքի է հանվել Բուրսայի հայկական եկեղեցին. Կարո Փայլանն ահազանգում է
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վաճառքի է հանվել Բու...