Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՆ
Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Դիերն անՃանաչելի են, պետք է իրականացվի ԴՆԹ փորձաքննություն՝ ինքնությունը պարզելու համար»,-ասաց նա:
Հունան Թադևոսյանն ընդգծեց, որ ԱԻՆ օպերատիվ շտաբը շարունակում է հավաքել տեղեկություններ:
«Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ծնողներ, կամավորներ»,-ասաց նա:
Հունան Թադևոսյանը տեղեկացրեց նաև, որ Մատաղիս–Ֆիզուլի հատվածում և Քաշաթաղի շրջանում այսօր ևս կիրականացվեն որոնողական աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 72 զինծառայողի անու...
Եղանակ. առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետությանտարածքում՝ Հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/...
ԵՂԱՆԱԿ. Աշոցքում գրանցվել է -35 աստիճան սառնամանիք
Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՇՄՆ հիդ...
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մար...