Պուտինը մանրամասներ է պատմել՝ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցությունների և եռակողմ համաձայնագրի մասին
Россия24-ը նոր ռեպորտաժ է պատրաստել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի աշխատանքի մասին՝ չմոռանալով նաև Արցախյան պատերազմի մասին:
Ռեպորտաժում մասնավորապես մեջբերումներ կան Պուտինի հարցազրույցից, որն արվել է ավելի վաղ:
«Դա բարդ, էներգատար գործընթաց էր, կարծում եմ՝ բոլոր կողմերից»,-ասել էր Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Արցախյան պատերազմի վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունման մասին:
Պուտինը նշել էր, որ հայտարարությունը ծնվել է եռակողմ խորհրդակցությունների ընթացքում, ինքը ստանձնել է, ըստ էության, միջնորդի դերը. «Ես խոսել եմ առաջնորդների հետ, լսել եմ նրանց պահանջները, նկատառումները տեքստի վերաբերյալ, արել եմ փոփոխություններ, կապ հաստատել մյուս կողմի հետ, լսել նրանց ցանկություններն ու պահանջները, հետո նորից խորհրդակցել մյուս ղեկավարի հետ: Դա եռակողմ աշխատանք էր»,-ասել էր նա:
Պուտինը նշել էր, որ Հայաստանը հասել էր մի կետի, երբ պետք է որոշում կայացվեր. «Հայտարարության մասով պայքար է եղել ամեն կետի, ստորակետի համար»:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին հրաժեշտ տալու համար. Հրապարակ
Այսօր առավոտյան ժամը 12։00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին շնորհակալությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցը չի դադարում քննարկել Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպմանը հաջորդած ճաշը
Համացանցը չի դադարում քննարկել «Россия» հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժ, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Մեծ ստատուսներ էիք գրում, որ գնում եք գերիների հարցը լուծեք, լուծեցի՞ք. Արման Աբովյան
Ինչ լավ ա սկսեցիք խոսել, ձեններդ դուրս ա գալիս, հելել եք բաներ եք խոսում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ նախարարը խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին
ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն ԱԺ-ում էր. նա խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին: