Նավալնիին Մոսկվա ժամանելուն պես «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել է
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որի դեմ դեկտեմբերի 29-ից հետախուզում էր հայտարարվել ՌԴ-ում, ձերբակալվել է Մոսկվա վերադառնալուն պես:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նրան ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, ուր նա քիչ առաջ ժամանել է Բեռլինից: Նշվում է, որ նրա դեմ հետախուզում է հայտարարվել պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար: Նրա դեմ խափանման հետագա միջոցը կորոշի դատարանը: Նախքան դատարանի որոշումը Նավալնին կմնա կալանքի տակ:
ՌԴ Քրեակատարողական դաշնային ծառայությունը հայտնել էր, որ մտադիր է ձերբակալել Նավալնիին, երբ վերջինս հայտարարել էր Ռուսաստան վերադառնալու ցանկության մասին:
Հիշեցնենք, որ Նավալնիին Գերմանիա էին տեղափոխել բուժման նպատակով: Վերջինիս ինքնազգացողությունը վատթարացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Օմսկ ուղևորվող օդանավում, որից հետո նրան հոսպիտալացրել էին Օմսկի հիվանդանոցում: Երկու օր անց ընդդիմադիր գործչին Գերմանիայից ժամանած ինքնաթիռով տեղափոխել էին Բեռլինի հիվանդանոց, որի մասնագետների պնդմամբ՝ նրան թունավորել են:
Մինչ այդ Նավալնիի դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլու յուրացման գործերով:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կործանիչներն ավելի քան 40 ավիահարվածներ են իրականացրել Սիրիայում՝ Դեր Զոր տանող ճանապարհն ահաբեկիչներից մաքրելու համար. SOHR
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները ֆիքսել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչա...
Մարդկությունը հայտնվել է «աղետալի բարոյական ձախողման» եզրին. ԱՀԿ
Մարդկությունը հայտնվել է «աղետալի բարոյական ձախողման» շեմին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ոչ ճիշտ բաշխման հետևանքով:...
Իրանն ու Թուրքիան երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ 3 նոր համաձայնագիր են կնքել
Իրանն ու Թուրքիան երկաթուղային տրասնպորտին առնչվող երեք նոր համաձայնագիր են ստորագրել: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործա...
Թուրքական իշխանությունները հայտնել են Սև ծովում բեռնատար նավի խորտակման պատճառը
Վրաստանից Բուլղարիա երթուղով նավարկող բեռնատար նավի խորտակման պատճառ կարող էր դառնալ վատ եղանակը: Այս մասին հայտնում է R...