Մարդկությունը հայտնվել է «աղետալի բարոյական ձախողման» եզրին. ԱՀԿ
Մարդկությունը հայտնվել է «աղետալի բարոյական ձախողման» շեմին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ոչ ճիշտ բաշխման հետևանքով: Ինչպես փոխանցում է РБК-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն այսօր կայացած ասուլիսում:
«Պետք է անկեղծ լինեմ. աշխարհը կանգնած է աղետալի բարոյական ձախողման շեմին: Եվ այդ ձախողման գինը վճարվում է կյանքերով և գոյատևման միջոցներով աշխարհի ամենաաղքատ երկրներում»,- ասել է Գեբրեյեսուսը:
Վերջինս ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք կարող են փրկություն դառնալ շատերի համար, կարող են նաև ևս մեկ «աղյուս դառնալ անհավասարության պատում», որը բաժանում է մարդկանց:
«Պատվաստանյութի ավելի քան 39 մլն չափաբաժին տարածվել է առավել բարձր եկամուտ ունեցող առնվազն 49 երկրում: Եվ միայն 25 չափաբաժին է հասել ամենացածր եկամուտ ունեցող երկրին: Ոչ թե 25 մլն, ոչ թե 25 հազար, այլ 25»,- ընդգծել է ԱՀԿ ղեկավարը:
«Պատվաստանյութը կբավականացնի բոլորին, սակայն հիմա մենք պետք է միասին աշխատենք ինչպես մեկ համաշխարհային ընտանիք, որպեսզի առաջնահերթ ուշադրություն դարձնենք նրանց, ովքեր կանգնած են ծանր հիվանդության և մահանալու վտանգի առաջ»,- հավելել է մասնագետը:
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 95 մլն-ը, իսկ մահացածներինը՝ 2 մլն-ը:
Նմանատիպ հոդվածներ
NASA-ն զգուշացնում է Թուրքիայում երաշտի լուրջ վտանգի մասին
Ամերիկյան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, 2021թ․ հունվարի 11...
Ռուսական կործանիչներն ավելի քան 40 ավիահարվածներ են իրականացրել Սիրիայում՝ Դեր Զոր տանող ճանապարհն ահաբեկիչներից մաքրելու համար. SOHR
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները ֆիքսել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչա...
Իրանն ու Թուրքիան երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ 3 նոր համաձայնագիր են կնքել
Իրանն ու Թուրքիան երկաթուղային տրասնպորտին առնչվող երեք նոր համաձայնագիր են ստորագրել: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործա...
Թուրքական իշխանությունները հայտնել են Սև ծովում բեռնատար նավի խորտակման պատճառը
Վրաստանից Բուլղարիա երթուղով նավարկող բեռնատար նավի խորտակման պատճառ կարող էր դառնալ վատ եղանակը: Այս մասին հայտնում է R...