Փաշինյանը հրահանգել է շրջանառության մեջ դնել հասարակության ականջը շոյող նախագծեր. «Փաստ»
«Փորձագետները, քաղաքական ուժերը և հասարակության ստվար մասն արձանագրում է, որ ՀՀ-ում ներկայումս անիշխանություն է. բոլոր պետական գերատեսչություններում բարձիթողի իրավիճակ է, շատերը խուսափում են կոնտակտի մեջ մտնել ու ասոցացվել իշխանական ներկայացուցիչների հետ։
Սակայն Նիկոլ Փաշինյանն ու թիմի «հունանավետիսյանական» ներկայացուցիչներն իրենց հերթին փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ նորմալ է, և կյանքն ընթանում է իր բնականոն հունով։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչները շրջանառության մեջ դնեն հանրության ականջը շոյող նախագծեր, օրենսդրական նախաձեռնություններ և թեզեր։
Այդ կերպ փորձ կարվի իմիտացիա ստեղծել, թե երկրում բնականոն աշխատանքային մթնոլորտ է և «լապշաների» միջոցով քիչ-քիչ մոռացության տալ պարտությունը, հազարավոր զոհերն ու տարածքային կորուստները։
Պոպուլիստական թեմաների պակաս չի լինի՝ ներդրումների հոսք, դատական համակարգում փոփոխություններ, վեթինգ, ապօրինի շինությունների օրինականացում և այլն, այսինքն՝ թեմաներ, որոնց նկատմամբ հանրությունը շատ զգայուն է։ Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների, Փաշինյանը նաև հանձնարարել է ուսումնասիրել, թե, օրինակ՝ ինչ հնարավորություն կա մի քիչ թոշակ բարձրացնելու մասին խոսելու»։ Գրում է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին․ կադրերին արդեն ՌԴ-ն է որոշում. «Հրապարակ»
«Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնից հեռացվելու որոշումը դեռ չկա, սակայն համակարգում արդեն փոխարինողների անուններ են շրջա...
Նիկոլ Փաշինյանին լսողները զարմացել են. «Հրապարակ»
Մոսկովյան այցից վերադառնալիս Փաշինյանին ուղեկցող պատվիրակությունը նկատել է, որ նա ահավոր ընկճված է։ Փաշինյանը չի թ...
Վստահ եմ, որ ինչ-որ մեկը դուրս կշպրտի նրան հրապարակից՝ աղբանոց. Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես Վազգեն Մանուկյանի վերաբերյալ ունեմ իմ որոշակի դիրքորոշո...
Միքայել Մինասյանն առաջարկում է փորձաքննության ենթարկել Արարատ Միրզոյանի ձեռագիրը
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան...