Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին․ կադրերին արդեն ՌԴ-ն է որոշում. «Հրապարակ»
«Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնից հեռացվելու որոշումը դեռ չկա, սակայն համակարգում արդեն փոխարինողների անուններ են շրջանառվում։ Նախ՝ նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանի անունը, Արարատ Միրզոյանի սանիկ, «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանինը, որի նախարարական ամբիցիաները տեսանելի են տևական ժամանակ՝ նախարար-ԱԺ առողջապահության հանձնաժողով հակամարտությունը հրապարակային բնույթ ունի։
Թեկնածուների թվում է նաև Նորք-Մարաշ կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը։ Մյուսը նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանն է, ով հեղափոխությունից հետո նշանակվեց Արմավիրի մարզպետ՝ ԲՀԿ-ի քվոտայով։
Հիշեցնենք, որ նրա հորը՝ ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանին, 2019-ին մեղադրանք էր առաջադրվել՝ կաշառքով զինծառայությունից զինակոչիկների խուսափելը կազմակերպելու գործով։ Թե նրանցից ով կնշանակվի նախարարի պաշտոնում, կախված է նաև Ռուսաստանի դիրքորոշումից, մասնավորապես՝ հրամանագրերը հրապարակվում են Հայաստանում ՌԴ դեսպանի կողմից ՌԴ հավանությունը փոխանցելուց հետո»,-գրում է «Հրապարակ» թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանին լսողները զարմացել են. «Հրապարակ»
Մոսկովյան այցից վերադառնալիս Փաշինյանին ուղեկցող պատվիրակությունը նկատել է, որ նա ահավոր ընկճված է։ Փաշինյանը չի թ...
Վստահ եմ, որ ինչ-որ մեկը դուրս կշպրտի նրան հրապարակից՝ աղբանոց. Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես Վազգեն Մանուկյանի վերաբերյալ ունեմ իմ որոշակի դիրքորոշո...
Միքայել Մինասյանն առաջարկում է փորձաքննության ենթարկել Արարատ Միրզոյանի ձեռագիրը
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան...
Փաշինյանը հրահանգել է շրջանառության մեջ դնել հասարակության ականջը շոյող նախագծեր. «Փաստ»
«Փորձագետները, քաղաքական ուժերը և հասարակության ստվար մասն արձանագրում է, որ ՀՀ-ում ներկայումս անիշխանություն է. բոլոր պ...