Ասկերանի շրջանի մի քանի բնակավայրերում պայթյուններ կլսվեն. սակրավորներն աշխատում են
Պատերազմի ընթացքում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման աշխատանքների շրջանակում այսօր պայթեցման աշխատանքներ են նախատեսված Ասկերանի շրջանում։ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի բաժինը տեղեկացնում է, որ մասնավորապես չպայթած զնեք-զինամթերքը ոչնչացվելու է Խաչմաչ և Մխիթարաշեն գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:
«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Նշենք, որ գործընթացը կշարունակվի նաև առաջիկա ամիսներին: Ուստի խնդրում ենք ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար անհրաժեշտ է կապ հաստատել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներով:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. Արցախի ԱԻՊԾ
Երեկ, հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի(Ֆիզու...
Պատրաստվեք պր Հարությունյան, իմ ընտանիքիս հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Նարինե Ավանեսյան
Շուշիի արդեն նախկին բնակիչ բնակիչ Նարինե Ավանեսյանը ՖԲ գրել է. «Արայիկ Հարությունյան 2010 թ մշտական բնակությո...
Վարչապետի հետ հանդիպումից դուրս եկան ժամկետային զինծառայողների ծնողները. հանդիպման արդյունքները գոհացուցիչ չեն
Քիչ առաջ վարչապետի հետ հանդիպումից դուրս եկան ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանք նշեցինք, որ վարչապետի հետ հանդիպ...
Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել, արտարժույթն էլ կրկին թանկանում է. վերջին մեկ շաբ...