Վարչապետի հետ հանդիպումից դուրս եկան ժամկետային զինծառայողների ծնողները. հանդիպման արդյունքները գոհացուցիչ չեն
Քիչ առաջ վարչապետի հետ հանդիպումից դուրս եկան ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանք նշեցինք, որ վարչապետի հետ հանդիպման արդյունքները գոհացուցիչ չեն եղել և պայմանավորվել են հանդիպել ևս մեկ անգամ՝ երկուշաբթի օրը:
«Վարչապետը լսեց մեր ներկայացրած խնդիրները և, կարևորելով հարցի լրջությունը, գնաց ընդառաջման»,- ասաց ժամկետային զինծառայողի ծնող Սուրեն Ջուլհակյանը:
«Էնպես չի, որ տեղյալ չէին խնդիրներից, ուղղակի վարչապետն ուզում էր ամբողջությամբ տիրապետեր առկա խնդիրներին և լսեր մեր ահազանգները»,- նշեց ծնողը՝ ընդգծելով, որ իրենց բարձրաձայնած խնդիրների պատասխանները ստանալու համար դեռ վաղ է և հաջորդ հանդիպմանն ակնկալում են ստանալ պատասխաններ:
Հիշեցնենք, որ Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները, ովքեր պահանջում էին, որ իրենց զավակները զինվորական ծառայությունը շարունակեն ՀՀ-ում, քանի որ անվտանգության երաշխիքներ չունեն:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. Արցախի ԱԻՊԾ
Երեկ, հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի(Ֆիզու...
Պատրաստվեք պր Հարությունյան, իմ ընտանիքիս հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Նարինե Ավանեսյան
Շուշիի արդեն նախկին բնակիչ բնակիչ Նարինե Ավանեսյանը ՖԲ գրել է. «Արայիկ Հարությունյան 2010 թ մշտական բնակությո...
Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել, արտարժույթն էլ կրկին թանկանում է. վերջին մեկ շաբ...
Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն. «Ժողովուրդ»
«Խորհրդարանի իշխող խմբակցության շատ պագամավորներ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած ջարդուփշուրից հետո շարունա...