ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ Երևանի փողոցներում ծնկաչոք աղոթող տղամարդը. ArmDaily

Երևանի փողոցներում ծնկաչոք աղոթող տղամարդու թեման կրկին արդիական է դարձել։ Երեկվանից լայն տարածվում է տղամարդու՝ Կասկադում «նամազ» անելու տեսանյութը։ 

 

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ համացանցում տարածվում է վերջինիս մասնակցությամբ տեսանյութերը։ 

ArmDaily.am-ի թղթակիցը ևս այսօր նրան հանդիպել է Երևանի կենտրոնական փողոցներում։ 

Նշենք, որ վերջինիս մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում։ Մասնավորապես ամենաքննարկվողն այն տեսակետն է, որ վերջինս մահմեդական է, շրջանառվում է նաև այն վարկածը, որ վերջինս Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է և ոչ թե նամազ է անում, այլ աղոթում է։

Նրա մասնակցությամբ տեսանյութ հրապարակվել էր նաև 2019 թ. նոյեմբերին։