Վտանգավոր է ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը․ Օրբանը զգուշացնում է

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների հնարավոր բռնագրավումը կարող է լուրջ և անկանխատեսելի հետևանքներ ունենալ Եվրամիության համար։


Նրա խոսքով՝ նման քայլը վտանգում է ոչ միայն իրավական հիմքերը, այլև եվրոպական ֆինանսական համակարգի կայունությունը։


Օրբանը նշել է, որ պատմության ընթացքում նման նախադեպ գրեթե չի եղել և ընդգծել է, որ անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նման գործողություններ չեն իրականացվել։ Նրա գնահատմամբ՝ սառեցված ակտիվների բռնագրավումը կարող է բացասաբար ազդել միջազգային վստահության և սեփականության պաշտպանության սկզբունքների վրա։


Հունգարիայի վարչապետի խոսքով՝ նման որոշումը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել եվրոպական տնտեսությանը՝ ստեղծելով վտանգավոր օրինակ այլ երկրների համար։ Նա ընդգծել է, որ ցանկացած քայլ պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հստակ նորմերի վրա և չվնասի Եվրամիության հեղինակությանը։



Քաղաքականություն