Իտալիայի փոխվարչապետը դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը

 Իտալիայի փոխվարչապետ և «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ հակամարտությանը և կոչ է արել երկխոսության։


«Մենք պատերազմի մեջ չենք Ռուսաստանի հետ։ Ես չեմ ուզում, որ իմ երեխաները կռվեն Ռուսաստանի դեմ։ Երբ երկիրը վեց հազար միջուկային մարտագլխիկ ունի, առաջ շարժվելու լավագույն ճանապարհը երկխոսությունն է», - հայտարարել է քաղաքական գործիչը։


Սալվինին հավելել է, որ եվրոպացիները, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները, բոյկոտում են Ուկրաինայում խաղաղության կարգավորումը՝ ուշադրությունը շեղելու իրենց ներքին խնդիրներից։


Արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ագրեսիվ ծրագրեր ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների դեմ և պատրաստ է նման երաշխիքները գրավոր ներկայացնել։


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում մանրամասն բացատրել է, որ Մոսկվան մտադրություն չունի հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, քանի որ դա անիմաստ է։ Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը մտացածին ռուսական սպառնալիքով՝ ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար, սակայն «խելացի մարդիկ հիանալի հասկանում են, որ դա կեղծիք է»։

Քաղաքականություն