Պուտինը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը և չի սահմանափակվի Ուկրաինայով․ Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զգուշացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ագրեսիվ արտաքին քաղաքականության մեջ չի սահմանափակվի Ուկրաինայով։ Այս մասին հայտնում է DW-ն։


«Պուտինը կանգ չի առնի։ Եվ եթե Ուկրաինան ընկնի, նա կանգ չի առնի»,- հայտարարել է կանցլերը։


Մերցը հայտարարել է, որ Պուտինը շահագրգռված է «Եվրոպայում սահմանների հիմնարար փոփոխությամբ» և Խորհրդային Միության՝ իր նախկին սահմաններով վերականգնմամբ։ Նրա համոզմամբ՝ դա «հսկայական սպառնալիք է, այդ թվում՝ ռազմական, այն երկրների համար, որոնք ժամանակին եղել են այդ կայսրության մաս»։


Ուստի, շարունակել է Գերմանիայի կանցլերը, Ուկրաինային հետագա օգնությունը և Եվրոպայի միասնությունը Մեծ Բրիտանիայի հետ ռազմավարական համագործակցության հարցում առաջնահերթություն են արտաքին և անվտանգային քաղաքականության մեջ։ Կարևոր է նաև «հնարավորինս երկար պահպանել ՆԱՏՕ-ն», որի արդյունավետությունը բազմիցս կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։



Քաղաքականություն