Պաշտոնյան հատուկ կուրս է անցել՝ Փաշինյանից քսուք վերցնելու համար. «Հրապարակ»
«Մոսկովյան այցից առաջ ոչ միայն Փաշինյանը, այլեւ ողջ պատվիրակությունը մեկ շաբաթ կարանտինում է գտնվել՝ ռուսական կողմի պահանջով։ Մեր աղբյուրներն ասացին, որ Պուտինը նման նախազգուշական միջոցառումներ է կիրառում արդեն ամիսներ շարունակ եւ անգամ իր նախարարներին ընդունելուց առաջ ստիպում է, որ նրանք թեստ հանձնեն եւ կարանտինում գտնվեն։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այցին, ապա չնայած ՌԴ-ից բժշկական խումբ էր ժամանել Հայաստան, որ հետազոտի ՀՀ վարչապետին, մասնավորապես պարզի քովիդի առկայությունը, սակայն Նիկոլ Փաշինյանն իր պատվիրակության կազմում է ընդգրկել նաեւ առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի, որ Մոսկվայում արագ թեստ անցնելու ժամանակ իրենից քսուքը ոչ թե ռուս բժիշկները վերցնեն, այլ նախարարության չինովնիկը, որը մեկնելուց առաջ հատուկ ուսուցման կուրս է անցել»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Էրդողանը հայտարարել է Ղարաբաղում կյանքի պայմաններ ստեղծելու մտադրության մասին, սակայն առանց խաղաղապահների
Թուրքիան ցանկանում է համակեցության պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղում՝ առանց խաղաղապահ ուժերի անհրաժեշտության, հայտար...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մի շարք մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...