Էրդողանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի քաղաքային հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Երեկ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան ուղիղ եթերում պատվաստվել է չինական SinoVac ընկերության СoronaVac պատվաստանյութով՝ երկրում սկսելով պատվաստման արշավը: Հայտնի է դարձել, որ Թուրքիայի առողջապահական համակարգի 250 հազար աշխատակից պատվաստվել է չինական պատվաստանյութով՝ արշավի հենց առաջին օրը:
Միաժամանակ, Էրդողանը պատվաստվելու լուրը հաստատել է իր թելեգրամյան ալիքում: «Ես պատվաստում անցա»,- ասել է Էրդողանը՝ գրառմանը ավելացնելով «սմայլիկ»:
Նմանատիպ հոդվածներ
Հունաստանը, Կիպրոսը եւ Ֆրանսիան Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների ցուցակ են պատրաստել
Հունաստանը, Կիպրոսը եւ Ֆրանսիան Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների ցուցակ են պատրաստել: Ինչպես հայտնում է Greek City Times...
Ավստրիա և Սլովակիա մուտք գործելու համար ներդրվում է առցանց գրանցման համակարգ
Ի գիտություն Ավստրիա և Սլովակիա մեկնել ցանկացող մեր հայրենակիցների՝ Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է. «Ավ...
Վաշինգտոնն անցնում է ուժեղացված հսկողության՝ կապված Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության հետ
Վաշինգտոնն անցնում է ուժեղացված հսկողության՝ կապված ընտրված նախագահ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության...
Ջո Բայդենին Սպիտակ տունը կփոխանցվի Թրամփի հեռանալուց ընդամենը 6 ժամ հետո. մանրամասներ
Հունվարի 20-ին երդում է տալիս ԱՄՆ-ի նոր նախագահը եւ մուտք գործում Սպիտակ տուն: Դրանից վեց ժամ առաջ Սպիտակ տնից հեռանում...