Տեսանելի ապագայում հնարավոր չէ ադրբեջանցիների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ. Արտակ Բեգլարյան
Տեսանելի ապագայում հնարավոր չէ ադրբեջանցիների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, որովհետև ադրբեջանական հասարակությունը տասնամյակներ շարունակ միտումնավոր կազմակերպված, համակարգային ձևով ներարկվել է հայատյացության տրամադրություններով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք հնարավոր է արդբեջանցիների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ ու խաղաղ ապրել նրանց հետ:
Նա նշեց, որ դրա արտացոլանքն էին նաև պատերազմի ժամանակ տեղի ունեցած բազմաթիվ հանցագործությունները, բազմաթիվ տեղեկատվական դիվերսիաները: «Առ այսօր մենք տեսնում ենք, որ այս հայատյատություն տրամադրությունները հաճախակի են դրսևորվում ադրբեջանական իշխանությունների կողմից, ընդհուպ՝ մինչև նախագահի: Այն որ իրենց ամբողջ հասարակությունը ողջունում է հանցագործությունները, խոշտանգումները, դա արդեն ցուցիչ է, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների»,- ասաց նա:
Բեգլարյանը նշեց՝ բոլորս էլ հասկանում ենք, որ եթե մեկ տարածաշրջանում հարևանությամբ ենք ապրում, երկու պետություների ժողովուրդներին էլ ռացիոնալ առումով ձեռնտու են բարիդրացիական հարաբերությունները: «Սակայն ես անկեղծորեն կարծում եմ, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ դրան և բավականին երկար ժամանակ պետք է անցնի դրա համար, նույնիսկ եթե քաղաքական կամք ունենան ու գործուն ջանքեր գործադրեն, որ հասարակության միջից որոշ չափով դուրս գան այդ հայատյաց տրամադրությունները: Միգուցե ոչ տեսանելի ապագայում հնարավոր լինի որոշակի հարաբերություններ, շփումներ ունենալ, բայց դա տեսանելի ապագայում սպասելի չէ ինձ համար»,- շեշտեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Էրդողանը հայտարարել է Ղարաբաղում կյանքի պայմաններ ստեղծելու մտադրության մասին, սակայն առանց խաղաղապահների
Թուրքիան ցանկանում է համակեցության պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղում՝ առանց խաղաղապահ ուժերի անհրաժեշտության, հայտար...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մի շարք մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...