Ինչ է կատարվել Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպմանը. Հրապարակ
Անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին հաղորդագրություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս լուրը տարակուսանքի տեղիք տվեց, քանզի ընդամենը մեկ ամիս առաջ նույն Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ պահանջում է կառավարության ու վարչապետի հրաժարականը։ Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպումը, իրականում, այնքան էլ բարիդրացիական մթնոլորտում չի անցել։ Մեզ ասացին՝ հանդիպման նախաձեռնությունը եղել է Փաշինյանինը, նա է խնդրել նախագահին՝ հանդիպել իր հետ եւ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։
Ուշագրավ է, որ անցյալում ճիշտ հակառակ իրավիճակն էր․ Փաշինյանն ուղղակի բոյկոտում էր Արմեն Սարգսյանին՝ չէր հրավիրում Անվտանգության խորհրդի նիստերին եւ շատ հազվադեպ էր արժանացնում իր հյուրընկալությանը։ Այս հանդիպումը տեղի է ունեցել չեզոք գոտում, այսինքն՝ Արմեն Սարգսյանը Փաշինյանին չի ընդունել նախագահականում, կառավարություն էլ չի գնացել։
Հանդիպումը տեւել է բավականին կարճ՝ մոտ 30 րոպե, եւ ավարտվել է թեյախմությամբ, քանզի նախագահը մերժել է Փաշինյանի՝ միասին ընթրելու առաջարկը։ Բովանդակային առումով լուրջ քննարկում տեղի չի ունեցել, ըստ մեր աղբյուրի, նախագահը կրկին խոսել է այն մասին, որ միակ ելքը Փաշինյանի հրաժարականն է ու նոր՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձեւավորումը։ Այս մասին գրում է Հրապարակ թերթը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...