Անվճար հիմունքներով դեպի Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր կգործի հանրային տրանսպորտ
Գորիսի համայնքապետարանից հայտնում են՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով՝ սահմանամերձ Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերի ուղղությամբ կգործեն նոր երթուղիներ։
Ուղևորափոխադրումներն իրականացվելու են անվճար։
«Բնակիչների ուղևորափոխադրումները Գորիս քաղաքից դեպի նշված բնակավայրեր և հակառակ ուղղությամբ իրականացվելու են հետևյալ գրաֆիկով՝
Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին՝ ժամը 09։00-ին, Գորիս-Ներքին Խնձորեսկ,
Ժամը 10։30-ին, Ներքին Խնձորեսկ-Գորիս.
Երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին՝ ժամը 09։00-ին, Գորիս-Որոտան-Բարձրավան-Շուռնուխ,
Ժամը 13։00-ին՝ Շուռնուխ-Բարձրավան-Որոտան-Գորիս:
Ժամային գրաֆիկները նախնական են և կարող են փոփոխվել բնակավայրերի բնակիչների պահանջով։
Միկորավտոբուսը վերոնշյալ ուղղություններով Գորիս քաղաքից շարժվելու է Մաշտոցի 14 հասցեից՝ Մխիթար Սպարապետի անվան հրապարակի հարևանությամբ գտնվող կանգառից»,- ասվում է համայնքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Էրդողանը հայտարարել է Ղարաբաղում կյանքի պայմաններ ստեղծելու մտադրության մասին, սակայն առանց խաղաղապահների
Թուրքիան ցանկանում է համակեցության պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղում՝ առանց խաղաղապահ ուժերի անհրաժեշտության, հայտար...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մի շարք մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...