Իրանը ներկայացրել է իր ռազմածովային ուժերի պատմության մեջ ամենախոշոր մարտական նավը
Իրանը հունվարի 12-ին ներկայացրել է երկու նոր ռազմանավ, այդ թվում ՝ իր ռազմածովային ուժերի պատմության մեջ խոշորագույն «Մակրան» ուղղաթիռակիրը։ Այս մասին հայտնել Է IRNA գործակալությունը ՝ վկայակոչելով Իրանի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։
«Մակրանը» (Իրանի արեւելքում տեղանքի անվանում է) իրենից ներկայացնում է առաջավոր լողացող բազա, որը նախատեսված է հեռավոր ծովային գոտում ռազմածովային ուժերի գործողությունների ապահովման համար, առաջին հերթին ՝ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում, Բաբ Էլ Մանդեբի նեղուցում եւ Կարմիր ծովում: Այն կարող է կրել վեց ուղղաթիռ, արագընթաց նավակներ, ծովային հատուկ ուժերի ջոկատներ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, երկրորդ նավը «Զերեհ» (Զրահ) հրթիռային կորվետն է:
Չորեքշաբթի երկու նավերը պաշտոնապես կմտնեն սպառազինության մեջ եւ կմասնակցեն Օմանի ծոցում Իրանի ռազմածովային ուժերի «Էկտեդար» (Հզորություն) երկօրյա հրթիռային զորավարժություններին: Ավելի վաղ նրանք բարեհաջող ընթացքային փորձարկումներ են անցել մերձավոր եւ հեռավոր ծովային գոտիներում: Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադիի խոսքով ՝ առաջիկա տարիներին այդ դասերի այլ նավեր կգործարկվեն:
Զորավարժությունները ղեկավարելու են Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին եւ Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 72 զինծառայողի անու...
Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՆ
Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել...
Գազի գինը կրկին կբարձրանա. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանի համար գազի թանկացումը մոտ ապագայում առավել քան իրական է: Չնայած 20...
Չոր ցուրտը կնահանջի. առաջիկա օրերի եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, ինչպես նաև հունվարի 16-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկութ...