Այաթոլլա Ալի Խամենեին պահանջել է վերջ դնել իր երկրի դեմ պատժամիջոցներին
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ արևմտյան երկրները պետք է անհապաղ չեղարկեն Թեհրանի դեմ արատավոր պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը՝ վկայակոչելով IRIB լրատվական գործակալությունը:
Նա մատնանշել է 2015-ի միջուկային գործարքի հետ կապված խնդիրները և Իրանի նկատմամբ կոշտ պատժամիջոցները՝ ասելով. «Ես կրկնում եմ այն, ինչ բազմիցս ասել եմ. նրանք պետք է վերացնեն պատժամիջոցները, իսկ մենք պետք է տնտեսությունն այնպես կարգավորենք, որ չնայած պատժամիջոցներին՝ կարողանանք երկիրը լավագույն կերպով ղեկավարել»:
Ըստ Իրանի հոգևոր առաջնորդի, եթե պատժամիջոցները հանվեն, ԱՄՆ վերադարձը Իրանի միջուկային պայմանագրին իմաստ կունենա: «Բայց եթե պատժամիջոցները չչեղարկվեն, գործարքին նրանց վերադարձը կարող է վնասել մեզ»՝ հավելել է Այաթոլլա Ալի Խամենեին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից Ադրբեջան և հակառակը՝ առանց մուտքի վիզայի. ԱԳՆ-ն թարմացրել է երկրների ցանկը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 17-ին թարմացրել է երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փոխադարձության սկզբու...
ԵՂԱՆԱԿ. Հունվարի 10-13-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձանա 4-6 աստիճանով
Հանրապետության տարածքում՝ հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասո...
«Դարի ձյան տեղումներ» Մադրիդում. Իսպանիայի մայրաքաղաքի կյանքը կանգ է առել
Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալությունն այսօր նախազգուշացում է հայտարարել երկրի շատ նահանգներում, որոշներ...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 9-10-ը, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 11-ի ուշ...