«Դարի ձյան տեղումներ» Մադրիդում. Իսպանիայի մայրաքաղաքի կյանքը կանգ է առել
Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալությունն այսօր նախազգուշացում է հայտարարել երկրի շատ նահանգներում, որոշներում եղանակային վտանգի մակարդակը կարմիր է հայտարարվել:
Վերջին տարիների ամենաուժեղ ձյունը, որը սկսել էր տեղալ Մադրիդում նախօրեին եւ մինչ այժմ չի դադարում, գրեթե ամբողջովին կաթվածահար է արել Իսպանիայի մայրաքաղաքի կյանքը: Մադրիդը պատվել է «Ֆիլոմենա» փոթորկի բերած առատ ձյան տեղումներով: Տեղական լրատվամիջոցներն այն արդեն անվանել են «դարի ձյան տեղումներ»: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Մադրիդի օդանավակայանը կաթվածահար է եղել: Այսօր Իսպանիայի Մադրիդ-Բարախաս միջազգային օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 300 թռիչք: Մադրիդում ձյան ծածկույթի բարձրությունն արդեն անցնում է 20-30 սմ-ից:
Առատ տեղումների պատճառով որոշ ուղղություններով խափանվել է երկաթուղային երթևեկությունը, Մադրիդում չեն երթևեկում ավտոբուսները և ավտոմեքենաները։ Իսպանիայի մայրաքաղաքում ձյան տեղումների պատճառով
տարերային վտանգի մակարդակը 2007 թվականից ի վեր առաջին անգամ հասել է առավելագույն մակարդակին։
Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունում հայտարարել են, որ 21-րդ դարի սկզբից ի վեր ձյան տեղումներն ամենամեծն են լինելու տարածաշրջանի համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից Ադրբեջան և հակառակը՝ առանց մուտքի վիզայի. ԱԳՆ-ն թարմացրել է երկրների ցանկը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 17-ին թարմացրել է երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փոխադարձության սկզբու...
ԵՂԱՆԱԿ. Հունվարի 10-13-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձանա 4-6 աստիճանով
Հանրապետության տարածքում՝ հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասո...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 9-10-ը, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 11-ի ուշ...
Հունաստանը պատրաստվում է Իսրայելի հետ կնքել ռազմական մեծ պայմանագիր` ընդդեմ Թուրքիայի
Ամերիկայի ՁայնՀունաստանը հաստատել է Իսրայելի հետ 1 միլիարդ 680 միլիոն դոլարի արժողությամբ գործարքը, որը նախատեսում է 10...