ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակման առաջին դեպքը
ԱՄՆ-ում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամ։ Կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամով վարակման դեպքն արձանագրվել է Կոլորադո նահանգում։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է նահանգապետ Ջարեդ Պոլիսը։
20-ամյա վարակակիրը գտնվում է մեկուսացման մեջ։ Նշվում է, որ երիտասարդը չի ճամփորդել։ Այժմ իշխանությունները ստուգում են նրա հնարավոր կոնտակտները։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ երկու երկրում՝ Ճապոնիայում և Ֆինլանդիայում, արդեն կան կորոնավիրուսային երկու նոր շտամներով (բրիտանական և հարավաֆրիկյան) հիվանդացության դեպքեր։
Նմանատիպ հոդվածներ
Ադենի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած հարձակման հետևանքով Կարմի խաչի զոհված աշխատակիցների թիվը հասել է 3-ի
Եմենյան Ադենի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած հարձակման հետևանքով Կարմի խաչի միջազգային կոմիտեի զոհված աշխատակից...
Թուրքիայի պաշտպանության նախարարը հաստատել է Ադրբեջան զինվորականներ ուղարկելը
Գեներալը եւ Թուրքիայի զինված ուժերի եւս 35 սպա կծառայեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնում, որը ստեղծվե...
Պատուհանից նայում եմ Շուշիի բարձունքին, ուղեղիս մեջ չի տեղավորվում այն միտքը, որ այնտեղ արդեն մենք չենք. Սենոր Հասրաթյան
Ավարտին է մոտենում հերթական ծանր օրը: Հոգեբանորեն ճնշված եմ: Պատշկամբիս պատուհանից նայում եմ Շուշիի բարձունքին: Թանձր մթ...
Երկու թուրքական ինքնաթիռներ ռազմական տեխնիկայով բեռներ են տեղափոխել Լիբիա
Թուրքական երկու ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ վայրէջք են կատարել «Էլ-Վաթիա» ավիաբազայում (գտնվում է Տրիպոլիից 100 կ...