Ադենի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած հարձակման հետևանքով Կարմի խաչի զոհված աշխատակիցների թիվը հասել է 3-ի
Եմենյան Ադենի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած հարձակման հետևանքով Կարմի խաչի միջազգային կոմիտեի զոհված աշխատակիցների թիվը հասել է 3-ի: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով կազմակերպության թվիթերյան հաղորդագրությունը:
«ԿԽՄԿ-ն խորապես ցավում է, որ այսօր մեր երեք գործընկերները Ադենի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թվում են», - նշվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր կազմակերպության մեկ աշխատակցի մահվան մասին:
Հիշեցնենք, որ մի քանի պայթյուն էր տեղի ունեցել Ադենի օդանավակայանում այն ժամանակ, երբ երկրի նոր կառավարության անդամները իջնում էին նոր վայրէջք կատարած ինքնաթիռից: Հաղորդվում է, որ նրանց թվում տուժածներ և զոհեր չկան:
Նմանատիպ հոդվածներ
Սիրիայում ահաբեկչական հարձակման հետևանքով 28 մարդ է մահացել
Սիրիայում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ուղևորատար ավտոբուսի դեմ, ինչի հետևանքով 28 խաղաղ բնակիչ մահացել է, ևս 13...
Պատուհանից նայում եմ Շուշիի բարձունքին, ուղեղիս մեջ չի տեղավորվում այն միտքը, որ այնտեղ արդեն մենք չենք. Սենոր Հասրաթյան
Ավարտին է մոտենում հերթական ծանր օրը: Հոգեբանորեն ճնշված եմ: Պատշկամբիս պատուհանից նայում եմ Շուշիի բարձունքին: Թանձր մթ...
Վրաստանը պատրաստ է շարունակել սահմանափակումները ևս 6 ամիս
Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել մինչև 2021 թվականի հունիսի 30-ը «Հանրային առողջության մասին» օրենքի փոփոխությու...
ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակման առաջին դեպքը
ԱՄՆ-ում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամ։ Կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամով վարակման դեպքն արձ...