Ձվի իրացման ոլորտի 7 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Վարիանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 103 մլն դրամի չափով: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից:
Մասնավորապես, վարչական վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների, գործում առկա ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում հաստատվել է, որ վերոնշյալ ընկերությունների կողմից 2019 թվականի դեկտեմբեր և 2020 թվականի հունվար, փետրվար ամիսների ընթացքում համաձայնեցված իրականացվել է հավի ձվի իրացման գնի պարբերական նվազեցում, իսկ 2020 թվականի մարտին նույն տնտեսվարողների կողմից համաձայնեցված կատարվել է գնի փոփոխություն, այս պարագայում՝ գնի բարձրացում։
Միաժամանակ 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում նույնպես արձանագրվել են համաձայնեցված գնային քաղաքականության վարքագծի դրսևորումներ ինչպես գնի միաժամանակյա նվազեցման, այնպես էլ բարձրացման մասով։ Նշենք նաև, որ ընկերությունների կողմից կատարված գնային փոփոխությունները պայմանավորված չեն եղել ապրանքի ինքնարժեքի փոփոխությամբ կամ այլ տնտեսական գործոններով և/կամ համաչափ չեն եղել ինքնարժեքի փոփոխությանը։
Իրավախախտումը բացասական ազդեցություն է ունեցել «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա, ինչպես նաև տուժել են մի շարք փոքր և միջին արտադրության ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, իսկ 9-ը փոքր ֆերմերային տնտեսություններ դուրս են մնացել շուկայից:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԿ-ն Հայաստան է առաքել COVID-19-ի՝ արագ ախտորոշման հակագենային 40 հազար թեստ
ԱՀԿ-ն Հայաստան է առաքել և ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցել COVID-19-ի՝ արագախտորոշման հակագենային 40 000 թեստե...
Իսրայելում ուժի մեջ է մտել այս տարի թվով երրորդ կոշտ կարանտինը
2020 թվականի մարտից ի վեր արդեն երրորդ կոշտ կարանտինն է սկսվել Իսրայելում կիրակի, տեղական ժամանակով՝ 17:00-ին: Մինչեւ հո...
Թուրքիայի պաշտպանության նախարարը հաստատել է Ադրբեջան զինվորականներ ուղարկելը
Գեներալը եւ Թուրքիայի զինված ուժերի եւս 35 սպա կծառայեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնում, որը ստեղծվե...
Երկու թուրքական ինքնաթիռներ ռազմական տեխնիկայով բեռներ են տեղափոխել Լիբիա
Թուրքական երկու ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ վայրէջք են կատարել «Էլ-Վաթիա» ավիաբազայում (գտնվում է Տրիպոլիից 100 կ...